«Ելք»-ի պատգամավորները երաշխավորություն են ուղարկել ակտիվիստին չկալանավորելու և գրավի դիմաց ազատ արձակելու համար
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան իմ, Գևորգ Գորգիսյանի և Մանե Թանդիլյանի կողմից անձնական երաշխավորություն է ուղարկվել՝ այս պահին ձերբակալված Կարեն Հարությունյանի համար՝ նրան չկալանավորելու և գրավի դիմաց ազատ արձակելու համար։ Երաշխավորության ամբողջական տեքստը՝ ստորև»։