«Իմ քայլը» նախաձեռնության երթն ավարտվեց Հանրապետության հրապարակում
«Իմ քայլը» նախաձեռնության քիչ առաջ մեկնարկած երթը Երևանի կենտրոնական փողոցներով ավարտվել է Հանրապետության հրապարակում։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթն անցավ Նալբանդյան փողոցով, Խանջյան փողոցով, Տիգրան Մեծ պողոտայով վերադաձավ Հանրապետության հրապարակ։
Հիշեցնենք, որ Փաշինյանն իր կոչով ներկաներին հորդորեց վաղը կրկին վերադառնալ Երևանի բոլոր փողոցները շրջափակելու ակցիային: Առավոտյան 8:15-ից կրկին ցույցեր կլինեն՝ առանց կենտրանական կառավարման: