Կառավարությունը հավանություն չի տվել հիփոթեքի տոկոսադրույքի չափով եկամտային հարկից գանձում կատարելու մասին օրինագծին
Կառավարությունը հավանություն չի տվել օրինագծին, որով նախատեսվում էր եկամտային հարկից գանձում կատարել հիփոթեքի տոկոսադրույքի չափով։
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 18-ի նիստում։
Մասնավորապես, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, որով նախատեսվում է եկամտային հարկի վերադարձ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի տոկոսադրույքի չափով, նաև այն դեպքերում, երբ անշարժ գույքը ձեռք է բերվել երկրորդային շուկայից։ Միաժամանակ, ֆիզիկական անձիք բնակարանի ձեռքբերման պահից երեք տարի շարունակ այլ անշարժ գույքի իրավունք չունեն, իսկ հիփոթեքը վերաֆինանսավորվել էր Ազգային հիփոթեքային ընկերության կամ «Բնակարան երիտասարդներին» ընկերության կողմից։
«Այս իրավական նորմը նպատակ ունի ոչ միայն լուծել բնակչության բնակարանային խնդիրը, այլ նաև Հայաստանում խթանել շինարարությանը և, որպես հետևանք, նաև տնտեսական աճին»,-նշված է փաստաթղթի հիմնավորման մեջ։
Այժմ քաղաքացիների եկամտային հարկից պետք է գանձում կկատարվի նոր բնակարանի հիփոթեքի տոկոսադրույքի չափով։
Օրինագծի հեղինակը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էր։