«Ժողովրդի էներգիայի ու գիտակցության դեմ փակ դուռ չի մնա». Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր հետևորդների համար կրկին անդրադարձ է կատարել վերը նշված իրադարձություններին՝ ինչպես ինքն է նշում, կատարելով քաղաքացիական գրառում:
Նազենին գրել է. «Շատերը կարող են համաձայն լինել, կամ ոչ, հավատալ թե լինել թերահավատ... բայց Ժողովրդի էներգիայի ու գիտակցության դեմ փակ դուռ չի մնա։ Վստահ եմ։ Եվ այո, երիտասարդությունն այսօր արթնացնողի դերում է, բոլորիս։ Տարիներ առաջ ինքս ինձ Խոստացել եմ որևէ քաղ. գրառում չանել, ) սա քաղաքացիական էր»:
Իսկ հեշթեգերում հաղորդավարուհին նշել է երիտասարդություն, Հայաստան և 2018 բառերը: