Ցուցարարների շարքում է դերասան Սերգեյ Դանիելյանը (լուսանկար)
Հանրապետության հրապարակ Նիկոլ Փաշինյանին սատարելու է եկել դերասան Սերգեյ Դանիելյանը: Նա, պատասխանելով հարցի՝ տեսնո՞ւմ է թավշյա հեղափոխության հիմք, հայտարարեց, թե ինքը վաղուց է տեսել, դրա համար ընդունել է խաղաղ ըմբոստության տարբերակը։
«Այս մարտավարությունն ավելի ուժեղ է, քան ագրեսիան: Ոստիկանների մեջ էլ կարող են լինել նյարդային մարդիկ, ինչպես մեզ մոտ, բայց դրան պետք է չտրվենք, քանի որ, եթե տրվենք դա կբերի արյան:
Այդ տարբերակն ամենահեշտն է, հենց հիմա էլ կարելի է անել, իսկ խաղաղ պայքարն ուղեղ ու տրամաբանություն է պահանջում»,- շարունակեց Դանիելյանը: