Սերժ Սարգսյանը ապրելու է կառավարական ամառանոցում. Դավիթ Հարությունյան
Վարչապետը ապրելու է կառավարական ամառանոցում, այսինքն այնտեղ, որտեղ որ օրենքով սահմանված է: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, որ եթե ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարական առանձնատնից, որտեղ է նա ապրելու:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնից
«Այն ինչ վերաբերում է 3-րդ նախագահին հատկացված առանձնատան հետ, այդ խոսքը ուղիղ տեքստով կտանք, իսկ ապրելը, ես կարծում եմ վարչապետը ապրելու է այնտեղ, որտեղ որ ապրելու է, այսինքն՝ վարչապետի համար առանձնացված առանձնատանը՝ կառավարական ամառանոցում»,- կառավարության նիստում հայտարարել է Սերժ Սարգսյանը: