Կառավարության նիստերը այսուհետ ժամը 11-ին չեն լինի
Կառավարությունը կփոխի նիստերի ժամերը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
«Կառավարության նիստերի ժամը կփոխվի, մենք այսուհետ, ամենայն հավանականությամբ, ժամը հինգին ենք անելու կառավարության նիստերը», - ասաց նա:
Հիշեցնենք՝ կառավարության նիստերը, մինչ Սերժ Սարգսյանի նշանակումը, տեղի էին ունենում ժամը 11:00-ին: