Գագիկ Հարությունյանի մոտ քննարկել են դատավորների կարգապահական հարցերը
Այսօր՝ ապրիլի 19-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հանդիպումը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի և ուսումնական հարցերի հանձնաժողովների անդամների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հանձնաժողովների գործունեությանը, ինչպես նաև քննարկվել արդյունավետ ուղղություններ՝ հանձնաժողովների աշխատանքները նոր դատական օրենսգրքի պահանջներին համահունչ դարձնելու կապակցությամբ:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձել է «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով Հանձնաժողովներին վերապահված լիազորություններին, դրանց լիարժեք իրագործմանը, կառուցակարգային այլ հարցերի: Հանդիպման ավարտին Գագիկ Հարությունյանը նշել է, որ հաջողության հասնելու միակ ճանապարհը արդյունավետ աշխատանքն է: