Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 8 ժամով կդադարեցվի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գամատակարարման ցանցում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի թիվ 27/4, 27/4ա, 27/21 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 53-ից մինչև 57 և 110-ից մինչև 126 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: