Գերմանիան իսպառ վաճառել Է Մարքսի պատկերով զրո եվրո արժողությամբ թղթադրամների ամբողջ տպաքանակը
Գերմանիայում թողարկված՝ Կառլ Մարքսի պատկերով զրո եվրո անվանական արժեքով հուշանվերային թղթադրամների առաջին տպաքանակը՝ 5 հազար օրինակի չափով, լիովին վաճառվել Է ամբողջ աշխարհի գնորդներին, յուրաքանչյուր թղթադրամ վաճառվել Է երեք եվրոյով: Այդ մասին հայտնում Է ՌԻԱ Նովոստին՝ հղում տալով Abendzeitung թերթին:
Տրիր քաղաքում զբոսաշրջության ոլորտում շուկայավարությամբ զբաղվող ընկերությունը մարտ ամսին թողարկել Է Մարքսի նկարով հուշանվերային թղթադրամներ՝ գերմանացի փիլիսոփայի ծննդյան 200-ամյակի առթիվ, որը կնշեն մայիսի 5-ին: «Դրանք (թղթադրամները) տարածվել են ամբողջ աշխարհում՝ մինչև Հարավային Ամերիկա և Ավստրալիա»,- dpa գործակալությանը հայտնել Է զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչը: Հուշանվերային թղթադրամների հաջողության ալիքին ապրիլի վերջին պլանավորվում Է տպագրել նոր տպաքանակ՝ արդեն 20 հազար օրինակի չափով: