Բերման են ենթարկել Արարատ Միրզոյանի կնոջը
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Մերժիր Սերժին շարժման անդամ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որ բերման են ենթարկել նաև իր կնոջը:
Նա մասնավորապես գրել է. «Կոմիտասի պողոտան փակելու համար բերման են ենթարկել կնոջս և նրա գործընկերներին։ Արդար ա, ժողովուրդ։
Կյանքս, դուխով:
Արաբկիրի ոստիկանները մի քանի ժամ մնան Գոհարի հետ, վաղը կանցնեն մեր կողմը»: