Վարչապետ Սերժ Սարգսյանը օգնականներ է նշանակել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am կայքից:
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Վլադիմիր Հակոբյանին նշանակել վարչապետի օգնական»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։
Սերժ Սարգսյանի մյուս որոշումներով՝ ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնում են նշանակվել նաև Վարուժան Ներսեսյանը, Հրայր Ղուկասյանը, Արմեն Աբելյանը և Ավետիս Բերբերյանը: