Հոգով ես իմ եղբայրների հետ եմ, որոնք ցույց են անում Հայաստանում. System of a Down-ի կիթառահար Տարոն Մալաքյան
Հայտնի System of a Down ռոք խմբի կիթառահար Տարոն Մալաքյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը Երևանի Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ է: «Հոգով ես իմ եղբայրների ու քույրերի հետ եմ, որոնք ցույց են անում Հայաստանում»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանում ընթացող բողոքի ակցիաներին արձագանքելն էր նաև նույն խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ նշելով, որ Հայաստանում վերջապես ինչ-որ անհավանական բան է տեղի ունենում։
Սե՛րժ, չեմ ցանկանում անքաղաքակիրթ երևալ, բայց դու մեր հայրը չես, և մենք քո զավակները չենք։ Դու ծառայել ես հայ ժողովրդին և այլևս կենսունակ, հարգված առաջնորդ չես, կկանգնես արդյոք թե՞ կշարունակես անարդյունավետ և այս պահին վտանգավոր կառավարումը։ Ինչպես ասում են՝ երգը դեռ երգված չէ»,-գրել էր նա Facebook-ի իր էջում: