«Նոր ալիք 2018»-ում Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը (տեսանյութ)
«Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը: Այս մասին երգիչը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով.
«Հայաստանը «Նոր ալիքում» կներկայացնեմ ես»:
Հավելենք, որ մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 4-9-ը՝ Սոչիում:
Նշենք նաև, որ Գևորգ Հարությունյանը հանդիսատեսին հայտնի է մի շարք երաժշտական նախագծերից: Նա երկու անգամ մասնացկել է «Դեպի Եվրատեսիլին»: