Վարդան Պետրոսյանի որդին նույնպես միացել է «Իմ քայլը» նախաձեռնության անդամներին (լուսանկար)
Վարդան Պետրոսյանի որդիմ՝ դերասան, երաժիշտ Հայկ Պետրոսյանը, «Instagram»-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում ձեռքը վիրակապված է:
Հայկ Պետրոսյանը գրել է. «Ժողովրդի վիրավոր ձեռքը դառնում է բռունցք»:
Այս հրապարակումից կարող ենք ենթադրել, որ Հայկ Պետրոսյանը նույնպես միացել է այս օրերին փողոց դուրս եկած երիտասարդների և «Իմ քայլը» նախաձեռնության անդամների կողքին է: