Ականի պայթյունից զոհված զինվորը մեկ տարվա ծառայող էր (լուսանկարներ)
Երեկ՝ ապրիլի 17-ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից էր: Զոհված զինծառայողը ծառայում էր իր երկվորյակ եղբոր հետ՝ Մատաղիսի զորամասերից մեկում: Մեկ տարի անց տղան եղբոր հետ պետք է վերադառնար տուն:
Ստեփանավանցիները Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեցին, որ զոհված զինծառայողի ընտանիքը սոցիալապես միջին խավի, համեստ ընտանիք է, Ռուսլան Մանուկյանը սիրված ու հարգված էր բոլորի կողմից:
Զոհված տղան եղբոր հետ ավարտել է Ստեփանավանի թիվ 11 ավագ դպրոցը, բացի երկվորյակ եղբորից, նաև ավագ եղբայր ունեն:
Մանրամասները՝ այստեղ: