Այս փողոցից այն փողոց գնալը, ճանապարհները փակելը քաղաքական օրակարգ չէ. Էդուարդ Շարմազանով
Բոլորին էլ պարզ է, թե ում նկատի ուներ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ «հանգած հրաբուխներ» ասելով: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Խորհրդարանական ուժերը չեն կարող լինել քաղաքական հրաբուխներ, որովհետև նրանք ստացել են ժողովրդի քվեն: Պետք չէ կամայական ձևով ներկայացնել վարչապետի գնահատականները: Կան որոշ գործիչներ, ովքեր Ս. Սարգսյանի այս խոսքը վերագրում են ժողովրդին: Դա այդպես չէ: Վարչապետի խոսքը ուղցված է եղել նրանց, ովքեր քաղաքականության մեջ ակտիվություն չունեն և փորձում են երիտասարդների հետևը թաքնվելով՝ որոշակի կենդանության նշաններ տալ»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն ասաց, որ կան գործիչներ, ովքեր ոչ էական, զրոյական ազդեցություն ունեն քաղաքական պրոցեսների վրա և փորձում են ծավալվող գործընթացների միջոցով կենդանանալ:
«Չպետք է խոսենք, խորանանք նման գործիչների վրա: Մեր կոչը մեկն է՝ թե՛ ոստիկանությունը, թե՛ հասարակության այն հատվածը, որն իրականացնում է նման գործողություններ, հանրահավաքներ, պետք է գործեն բացառապես ՀՀ օրենքի շրջանակներում: Նրանք պետք է գիտակցեն մի բան՝ օրակարգը պետք է լինի քաղաքական:
Մանրամասները՝ այստեղ: