Այս գործընթացն ամեն օր նոր չափեր և ծավալներ պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան
Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Նախ այն մասին, թե ինչ է տեղի ունենում` մեր հայտարարած հեղափոխությունը ալիքաձև տարածվում է Հայաստանի Հանրապետությունում և ողջ Սփյուռքում»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ամենը արտահայտվում է նրանով, որ իրենց աջակցության խոսքեր են ասում հայտնի մտավորականններ, ինչպիսիք են հայտնի երգահան Արմեն Մովսիսյանը, երգչուհի Լիլիթ Պիպոյանը, սիրված դերասան Հայկ Մարությանը և այսօր արդեն մարդկանց ողջունած սիրված դերասան Հովհաննես Ազոյանը:
Փաշինյանի խոսքով՝ այս գործընթացն ամեն օր նոր չափեր և ծավալներ պետք է ստանա: Նա նշեց նաև, որ Գյումրիում բազմամարդ ակցիա է տեղի ունեցել, և մարդիկ շրջափակել են մարզպետարանի շենքը, Բջնի գյուղում փողոցներ են փակել, մարդիկ ել շարունակում են իրենց ֆինանսական աջակցություն ցույց տալ:
«Սա վերջին քսան տարում հետխորհրդային տարածքում, սոցիալական ճամբարի նախկին երկրներում տեղի ունեցող առաջին զանգվածային շարժումն է, որը որևէ կերպ չի կապվում օտարերկրյա որևէ ուժի հետ, և սա մեր հպարտությունն է»,-նշեց նա: