Գեներալ Մանվելն ու Սեյրան Սարոյանը մետրոյով են հասել Ազգային ժողով
Ապրիլի 17-ին գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ մետրո են նստել, ու վաղ առավոտյան մետրոյով են հասել Ազգային ժողով` հարուցելով մետրոյի աշխատակիցների զարմանքը: Aravot.am-ի հաղորդմամբ՝ Պատճառը ընդդիմության հանրահավաքների և բողոքի ցույցերի պատճառով ճանապարհների փակ լինելն էր: Իսկ իրենք պետք է պարտադիր ԱԺ-ում լինեին, քանի որ կայանալու էր Սերժ Սարգսյանի ընտրությունը: Մեկնաբանության համար փորձեցինք կապվել մետրոյով երթևեկած երկու գեներալների հետ: Մանվել Գրիգորյանի հեռախոսն ընդհանրապես չէր պատասխանում, իսկ Սեյրան Սարոյանի բջջայինին այլ մարդ պատասխանեց, ասելով, որ «Գեներալը բժշկական պրոցեդուրաների մեջ է և ավելի ուշ կկապվի»: