Հասել ենք, մեր ասելիքն ասել ենք, երբ ուզենք, բարձրանալու ենք Բաղրամյան 26, 19 և մյուս բոլոր շենքերը. Դավիթ Սանասարյան
Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ մասնակիցներից Դավիթ Սանասարյանը, ով նշեց.
«Հասել ենք, տե՛ս, մեր ասելիքն ասել ենք, երբ ուզենք, բարձրանալու ենք Բաղրամյան 26, 19 և մյուս բոլոր շենքերը: Մի քանի օր առաջ գործադուլի կոչ արեցինք: Չընկալվեց, թե ինչի մասին էր դա: Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ քանի օր է՝ չեն գնում աշխատանքի: Եկե՛ք ողջունենք նրանց: Այսօր մեզ է միացել բժշկական կազմակերպություն»: