ԿԳՆ շենքում սահմանափակվել են «Facebook»-ը, «YouTube»-ը և «Ազատություն ռադիոկայանի» կայքը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին իր ելույթում Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ կրթության և գիտության նախարարությունը սահմանափակել է իր աշխատակիցների՝ ինֆորմացիա ստանալու իրավունքը:
«Իշխանությունը հայտնվել է մի իրավիճակում, երբ 21-րդ դարում՝ ինտերնետի դարում, փորձում է սահմանափակել ինֆորմացիայի ազատությունը: Կրթության և գիտության նախարարությունը շենքում սահմանափակել են մի շարք կայքեր՝ Facebook, YouТube և «Ազատություն ռադիոկայանը»»,- նշեց Արմեն Գրիգորյանը:
Արմեն Գևորգյանը նշեց, որ Սփյուռքում, Հայաստանում մի շարք գործողություններ են տեղի ունենում: Մասնավորապես Գյումրիում ծավալվող գործողություններին միացել են մի շարք քաղաքացիներ՝ շրջափակելով պետական շենքեր: