Նշանակում. Կարեն Կարապետյանը 1-ին փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանն ու Արմեն Գևորգյանը փոխվարչապետներ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Կարեն Կարապետյանին առաջին փոխվարչապետ նշանակելու մասին։
Համապատասխան հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Կարեն Վիլհելմի Կարապետյանին նշանակել առաջին փոխվարչապետ:
Բացի այդ, ՀՀ նախագահի հրամանագրերով փոխվարչապետներ են նշանակվել նշանակվել Վաչե Գաբրիելյանը, Արմեն Գևորգյանը: