Բերման ենթարկված 84 քաղաքացիներից 30-ն ազատ է արձակվել. ոստիկանություն
Երևանում այսօր՝ ապրիլի 18-ին բերման ենթարկված 84 քաղաքացիներից 30-ն ազատ է արձակվել: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:
«Բերման ենթարկված 84 քաղաքացիներից 30-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ և նրանք բաց են թողնվել, իսկ մնացած 54-ը հանցագործություն կատարելու կասկածանքով ներկայացվել են նախաքննություն իրականացնող մարմնին»,- հայտնեցին ոստիկանությունից:
Նշենք, որ բերման ենթարկվածների թվում կան նաև անչափահասներ, նրանցից մեկին Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքից 3 ժամ պահելուց հետո ազատ են արձակել: