Ցուցարարները կրկին փակեցին ԱԳՆ շենքի մուտքը (ուղիղ)
Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույցն ավարտելով շարժվեցին դեպի ԱԳՆ շենք: Նրանք կրկին փակեցին ԱԳՆ շենքի մուտքը:
Փաշինյանը կոչ արեց կանգնել դռների դիմաց: Նա կոչ արեց ներսում գտնվողներին եւ միանալ իրենց պայքարին: