Մերսուհին չի ցանկացել սեռական հարաբերություն ունենալ հաճախորդի հետ և ենթարկվել է ծեծի
Անցած գիշեր սեռական ոտնձգության ու հափշտակության միջադեպ է արձանագրվել մերսուհու նկատմամբ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մերսուհին մերսում կատարելու հայտարարություն է տեղադրել «Օդնոկլասնիկի» կայքում: Ծանոթանալով այդ հայտարարությանը՝ «հաճախորդ» տղամարդը պայմանավորվել է օգտվել այդ ծառայությունից, բայց հետո պահանջել է ոչ ավանդական սեռական հարաբերություն ունենալ իր հետ:
Մերժում ստանալով՝ «հաճախորդը» վիճաբանել է կնոջ հետ, ձեռքերով և ոտքերով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո կնոջ ձեռքից բացահայտ հափշտակել է «Սամսունգ Գալաքսի Ա3» տեսակի 200.000 արժողության բջջային հեռախոսը, իսկ պայուսակից՝ 50.000 դրամ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: