Հանցագործության կատարման կասկածի բացակայության դեպքում բերված անձինք անհապաղ ազատ կարձակվեն. Ահարոնյան
«ՀՀ ոստիկանությունը Երևան քաղաքում անցկացվող ապօրինի հավաքների վայրերում իրականացնում է հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման գործողություններ»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Մասնավորապես, միջոցներ են ձեռնարկվում երթևեկությանը խոչընդոտող և քաղաքացիների իրավունքները սահմանափակող գործողությունները կանխելու և խափանելու ուղղությամբ:
Այն անձինք, ովքեր հավաքի վայրերում խոչընդոտում են Ոստիկանության օրինական գործողություններին, բերվում են ոստիկանության բաժիններ՝ վերջիններիս ինքնությունը պարզելու և վարչական պատասխանատվության հարցը լուծելու համար:
Հանցագործության կատարման կասկածի բացակայության դեպքում բերված անձինք անհապաղ ազատ կարձակվեն ոստիկանության բաժիններից»,-գրել է Ահարոնյանը։