Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ և շնորհավորել նրան՝ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: