Հոլանդացի նախարարը Երևան կժամանի՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության տարելիցին
Նիդերլանդների ֆինանսների նախարարության պետական քարտուղար Մեննո Սնելը Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության 103-ամյակի միջոցառումներին:
Նիդերլանդներից պետական պաշտոնյան նման միջոցառմանն առաջին անգամ կմասնակցի, հայտնում է NL Times-ը: Այսուհետև Նիդերլանդների պետնախարարը Երւանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու համար կժամանի յուրաքանչյուր 5 տարին մեկ:
Հիշեցնենք, որ փետրվարին Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Պատգամավորները նաև պահանջել էին, որպեսզի Նիդերլանդները ներկայացուցիչ ուղարկի Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին: