66 քաղաքացի բերման է ենթարկվել
Այսօր Երևանում ժամը 12:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 66 քաղաքացի: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները Փաշինյանին ասել էին, որ բերման ենթարկվածներին մի քանի ժամ անց ազատ կարձակեն: