Ես ի՛մ քայլի համար եմ պատասխանատու, ինձ խոստացել եմ որևէ քաղաքական երևույթի մեջ չթաթախվել, անկախ «գաղափարային կողմից». Նազենի Հովհաննիսյան
Ինչպես արդեն հայտնել ենք, Նազենի Հովհաննիսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ մեջբերելով Հովհաննես Թումանյանին:
Գրառման մեկնաբանություններում Նազենիի հետևորդները շատ բուռն են արձագանքել՝ ասելով, որ հանրային դեմքերն այս օրերին շատ պասիվ են, հարցրել են արդյո՞ք նա պայքարի դուրս չի գալիս, իսկ Նազենի Հավհաննիսյանը պատասխանել է.
«Ես ինձ խոստացել եմ որևէ քաղաքական երևույթի մեջ չթաթախվել, անկախ «գաղափարային կողմից»... յուրաքանչյուր հանրային մարդու հետևից գնում են ոչ թե 3-4 հոգի, այլ հազարավորներ, ես չեմ կարող անզգույշ վարվել դպրոցահասակների կամ ուսանողների հետ, ովքեր հավատի փայլն աչքերում բռնկուն են ու դյուրահավատ։ Ես իմ՛ քայլի համար եմ պատասխանատու, հստակ ու կոնկրետ։ Անգամ խոսք չեմ գտնում ասելու, այնքան խորքային է ցավն ու խնդիրը, ուստի դիմեցի Թումանյան հանճարին։ Հ.Գ. Ես իմ քայլերի մեջ միշտ եղել եմ ազատ, որևէ շարժում չպիտի պարտադրանք ենթադրի, ես գոնե այդ իրավունքն ինձ չեմ վերապահի»: