Երևանը՝ ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված ուղղությունների առաջատար հնգյակում
Ռուսական «ТурСтат» վերլուծական գործակալությունը կազմել է 2018 թվականի գարնանը ճանապարհորդությունների ամենատարածված ուղղությունների ցանկն ԱՊՀ երկրների շարքում:
Առաջատար հնգյակում ընդգրկվել է նաև Երևանը: ՀՀ մայրաքաղաքին շրջանցել են Մինսկը, Աստանան և Բաքուն: Առաջատար տասնյակում ընդգրկվել են նաև Ալմաթին, Տաշքենդը, Քիշնևը, Բիշքեկը, Դուշանբեն և Աշխաբադը:
Ինչպես հայտնել է գործակալությունը՝ գարնան ամիսներին Երևան այցելում են միջինում 4 օրով և օրական մոտ 75 դոլար են ծախսում բնակության և սննդի վրա: