Այս գիշեր հրապարակներում չենք մնա, որովհետև առավոտյան կգանք ու ցանկացած հրապարակ կդարձնենք մերը. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ելույթում նշեց, որ վաղն առավոտվանից մարզերում և գյուղերում սկսում է պետական գերատեսչությունների շրջափակումը: Նա հայտնեց, որ իշխանավորները պետք է անցնեն իրենց սահմանած անցակետերով:
«Այսօր ՀՀ-ի և նրա քաղաքացիների ազատագրման օրն է: Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ ՀՀ-ը, կեցցե՛ ՀՀ քաղաքացին, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ, անկախ և երջանիկ Հայաստանում»,- նշել է նա՝ հավելելով, որ այս գիշեր հրապարակներում չեն մնա, որովհետև ցանկացած հրապարակ առավոտյան կգան ու կդարձնեն իրենցը: Իսկ ինչ վերաբերում է քայլերթի մայրուղուն, Նիկոլ Փաշինյանը մանրամասներ չներկայացրեց: