Երեկ Երեկ Կարեն Կարապետյանին չի հաջողվել հասնել աշխատանքի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ընդդիմադիրների կողմից մայրաքաղաքի խոշոր փողոցները փակելու հետևանքով աշխատանքի հասնել չի հաջողվել նաևԿարեն Կարապետյանին:
Երբ Կարապետյանը Մոնումենտում գտնվող իր առանձնատնից մեքենայով դուրս է եկել, ճանապարհին հայտնվել է փակուղու մեջ, քանի որ, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիները երեկ փակել էին մի շարք կենտրոնական փողոցներ: Հերացի փողոցում բախվելով այս փաստին` նա իրեն սպասարկող մեքենայով առաջին համալսարանական հիվանդանոցի բակով մի կերպ կարողացել է ճողոպրել և ետ վերդառնալ տուն: Այսպիսով` Կարապետյանին չի հաջողվել հասնել աշխատանքի:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: