Առաքել Մովսիսյան, ես պատրաստվում եմ քո գլուխը թրաշել. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում, դիմելով Առաքել Մովսիսյանին, ասաց. «Առաքել Մովսիսյան, ես պատրաստվում եմ քո գլուխը թրաշել»։
Փաշինյանի խոսքով՝ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը հանրապետական գրասենյակից մարդկանց է ուղարկել Հանրապետության հրապարակ:
«Նա ինքն էլ հայտնվել էր այստեղ, լրագրողը հարց է տալիս, պատասխանում է՝ Նիկոլին ասա, թող թրաշվի։ Առաքել Մովսիսյան, ես չգիտեմ՝ կթրաշվեմ, թե ոչ, բայց ես պատրաստվում եմ քո գլուխը թրաշել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։