Մի խումբ մարդիկ հավաքվել են մի շենքում և Սերժ Սարգսյանի անունը դրել են վարչապետ. Արարատ Միրզոյան
ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում հայտնել է, որ «այսօր տեղի է ունեցել մի իրադարձություն, որը մի կողմից շատ զայրացնում է, մյուս կողմից ահավոր խնդալու է»։
«Մի խումբ մարդիկ հավաքվել են մի շենքում և Սերժ Սարգսյանի անունը դրել են վարչապետ։ Նույն հաջողությամբ նրանք Սերժ Սարգսյանին կարող էին հռչակել թագավոր, կայսր կամ գալակտիկայի իմպերատոր։ Դա նույնքան ադեկվատ կլիներ, որքան Սերժ Սարգսյան ՀՀ վարչապետ արտահայտությունը»,- ասել է նա՝ հավելելով. «ՀՀ-ում Հանրապետական կուսակցության իշխանություն այս պահից չկա։ Հայաստանի Հանրապետությունում կա մի իշխանություն և այն հենց հիմա այստեղ է՝ Հանրապետության հրապարակում»։