Ի վերջո, ո՞վ է իրավունք տվել 2008-ի մարտի 1-ին հրազեն կիրառել ու խոցել ցուցարարներին. Զեյնալյանը՝ Սերժ Սարգսյանին
2016 թվականի ապրիլի 2-ին ժողովրդական համախմբումը և երեկվա առավոտվա երիտասարդության բազմահազարանոց համախմբումը իմ մեջ պարծանք է առաջացնում, որ մեր ժողովուրդը երբ մի բանի հավատում է, կարող է ֆանտաստիկ բաներ իրականացնել: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով, հենց դրա համար են կարևորում լեգիտիմությունը և հավատը սեփական իշխանության հանդեպ: «Սա արժեք է և դրա համար ենք խոսում լեգիտիմ իշխանության մասին, ընտրակաշառքով խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու անթույլատրելիության մասին: Սա հերքելը տեղին չէ և չի նպաստում վստահության աճին:
Վերջին ԱԺ ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկության դեպքեր չեն հայտնաբերվել, բայց ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի վերաբերյալ մեր պնդումները չեն հերքվել և մեր պնդումներն են հասարակության մոտ ընկալվում որպես ճշմարտություն»,-ասաց Զեյնալյանը:
Հա հիշեցրեց դպրոցի տնօրենների կողմից վարչական ճնշում գործադրելու մասին հրապարակված փաստերը՝ հավելելով, որ այդ տասնյակ փաստերը ընդամենը օրինակներ են:
«ՀՀԿ-ականների թիվը հասարակության մեջ 5 տոկոս է, իսկ ուսուցիչների շրջանում այդ ցուցանիշը 90 տոկոսի է հասնում: Սա խոսում է երկրում խտրականության մասին:
Խտրական է, որ մարդիկ քաղաքական հայացքների համար անգամ պատժի են ենթարկվում»,-ընդգծեց Զեյնալյանը:
Վերջուն նա նաև հարց ուղղեց Սերժ Սարգսյանին. «2008 փետրվար-մարտին եղել եք վարչապետ, ձեզ է ենթարկվել ազգային անվտանգությունը. ո՞վ է իրավունք տվել մարտի 1-ին հրազեն կիրառել ու խոցել ցուցարարներին»: