Անվտանգության նկատառումներից ելնելով` հետաձգվել է «Արցախ»-«Արթիկ» բասկետբոլային հանդիպումը
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան որոշել է հետաձգել ապրիլի 17-ին Երևանի «Միկա» մարզադահլիճում կայանալիք Ա լիգայի եզրափակչի պատասխան՝ «Արցախ»-«Արթիկ» հանդիպումը:
ՀԲՖ-ի մամուլի քարտուղարության փոխանցմամբ, նման որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով:
«Արցախ»-«Արթիկ» պատասխան հանդիպման օրվա մասին լրացուցիչ կտեղեկացվի: