Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնության միակ առաջատարին զիջում է կես միավորով
Սլովակիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը, որին, ինչպես նշել էինք, մասնակցում է 144 շախմատիստուհի 30 երկրից։
11 տուրից 7-ն արդեն կայացել են։
Հայաստանի ներկայացուցիչներից լավ արդյունք ունի Էլինա Դանիելյանը, ով 5․5 միավորով կիսում է 2-7-րդ տեղերը։
Մրցաշարի միանձնյա առաջատարը Ռուսաստանի ներկայացոցիչ Վալենտինա Գունինան է՝ 6 միավորով։
Մեր մյուս մասնակիցներից Մարիա Կուրսովան ու Լիլիթ Մկրտչյանն իրենց ակտիվում գրանցել են 4-ական, Մարիա Գևորգյանը՝ 3․5, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը՝ 3-ական միավոր։
Այսօր Եվրոպայի կանանց առաջնությունում տեղի է ունենալու 8-րդ տուրը, որի մրցող զույգերին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ խաղերին ուղիղ միացմամբ հետևել 17։00-ից՝ ստորև։