Քլոե Քարդաշյանն իր դստերը անսովոր անուն է տվել՝ True
Կրկին անսովոր անուն՝ Քարդաշյանների գերդաստանում: Քիմի Չիկագոյից և Քայլիի Փոթորկոտից անցում ենք կատարում Քլոեի դստերը, որին հայուհին Ճշմարտություն է կոչել (True): Այս մասին Քլոեն տեղեկացրել է իր Instagram-ում՝ գրելով.
«Մեր փոքրիկ աղջիկը՝ Թրու Թոմփսոնը, ամբողջովին գողացել է մեր սիրտը, եւ մենք լցված ենք նրա սիրով: Մայրիկը եւ հայրիկը սիրում են քեզ, Թրու»:
Հիշեցնենք, որ Քլոեն ծննդաբերել է ապրիլի 12-ին: Հայուհին դուստր է ունեցել իր բոյֆրենդ, բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնից: