Որոնք են վերջին 1-2 ժամվա ընթացքում փակված փողոցները
Վերջին 1-2 ժամվա ընթացքում փակվել են Երևանի մի շարք փողոցներ:
Փակված հատվածներից են Մաշտոցի պողոտա-Ամիրյան, Մաշտոցի պողոտա-Թումանյան, Մաշտոցի պողոտա-Պուշկին, Սայաթ-Նովա-Տերյան, Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ ցուցարարներ փակել էին Հաղթանակի կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհը: