Մի խումբ ցուցարարներ փակել էին Հաղթանակի կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհը. ուղիղ միացում
Քիչ առաջ մի խումբ ցուցարարներ փակել էին Հաղթանակի կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհը:
Ընդհարումներ տեղի ունեցան ակցիայի մասնակիցների և վարորդների միջև: Ոստիկանները ցուցարարներին հեռացրին այդ հատվածից, և փողոցն արդեն բաց է երթևեկության համար:
Նմանատիպ ակցիաներ ցուցարարները կատարում են նաև մայրաքաղաքի կենտրոնական այլ փողոցներում: