Նոր Նորքի 4-րդ զանգվածում 6-7 տարեկան երեխա է կորել
Երևանում երեխա է կորել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքացի Նարինե Նազարյանը:
«Սիրելի ընկերներ, հատկապես Մասիվցի իմ հարգելի գործընկերներ,
Նոր Նորքի 4-րդ զանգվածում կորել է 6-7 տարեկան տղա երեխա: Եղել է հեծանիվով: Բակից անհետացել է ապրիլի 16-ին՝ 18:00-ի սահմաններում: Այս պահին նկար չկա ձեռքիս տակ, բայց կապտաչյա է, շիկահեր, անունը՝ Մհեր: Հնարավոր է հաղորդակցման խնդիրներ ունենա, չկարողանա նորմալ բացատրել՝ ով է, որտեղից, բայց տեսնողներին խնդրում ենք արձագանքել: Երեխան Նոր Նորքի Ա. Հովհաննիսյան փողոցի 26 շենքի բնակիչ է (Սիգարոն գործարանի կողքի բարձրահարկը): Որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ համարին՝ 093870058՝ երեխայի հայրն է՝ Արամ:
Ոստիկանություն հայտնել են, բայց փորձենք օգնել:
Անգամ չնչին տեղեկությունը կարող է օգտակար լինել:Խնդրում եմ տարածել»,- գրել է նա: