«Իմ քայլը» դիմել է միջազգային հանրությանը
«Իմ քայլը» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.
«Վերահաստատելով մեր բոլոր գործողությունների խաղաղ բնույթը և բռնութունները մերժելու սկզբունքը և գիտակցելով Հայաստանի՝ որպես միջազգային հանրության սուբյեկտի դերը, միջազգային հանրությանը կոչ ենք անում՝
- Ձեռնարկել գործուն միջոցներ սթափեցնելու համար Հայաստանի իշխանություններին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքներին հակասող գործընթացները դադարեցնելու նպատակով,
- Հանդես գալ հրապարակային հայտարարություններով՝ համերաշխության կոչ ուղղելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և սատարելով նրանց խաղաղ հավաքների ազատությանը,
- Հետևել Հայաստանում տեղի ունեցող քաղաքաղական զարգացումներին և Հայաստանի՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարմանը։
- Դատապարտել խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցող և դրանք կազմակերպող քաղաքացիների նկատմամբ բռնությունը»: