Հանրահավաքի մասնակիցներն իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հանրահավաքի մասնակիցներին նախազգուշական հայտարարություն է արել՝ բարձրախոսով նշելով, որ հանրահավաքի մասնակիցների կողմից ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետվում:
Դիմելով հանրահավաքի կազմակերպիչներին՝ նա ասել է. «Հանրահավաքի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետում, հեռացրեք նրանց, հակառակ դեպքում ոստիկանությունը միջոցներ կկիրառի հանրահավաքը կարգի բերելու համար»:
Ի պատասխան՝ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը նշել է, որ նման գործողություններ իրականացրած անձինք հեռացվել են դեպքի վայրից: Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, որ իրենց հավաքը խաղաղ է և հորդորել է մասնակիցներին ոստիկանների ուղղությամբ որևէ իր չնետել, հետ գնալ փշալարերից: