Երևանի փողոցներում զինուժ տեղաշարժվում է, բայց ոչ դեպի Բաղրամյան պողոտա. Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը
Պաշտպանության նախարարությունը հերքում է լուրերը, թե զինվորական ցուցարարների ուղղությամբ Երևանի փողոցներով զինվորական շարասյուն է շարժվում։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում խնդրել է ապատեղեկատվություն չտարածել։
«Զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին, որը վերադառնում է պլանային միջոցառումներից և Արշակունյացով վեր է բարձրանում ձախ գծով, որից հետո թեքվում է ձախ, դեպի զորամասի մշտական տեղակայման վայր»,- գրել է Հովհաննիսյանը։
Հանրության շրջանում, սոցիալական կայքերում տեղեկություն է շրջանառում, թե Երևանի փողոցներում ռազմական ուժերի ու տեխնիկայի շարասյուներ են շարժվում դեպի Բաղրամյան պողոտա։