Նաիրի ԲԿ տեղափոխված Նիկոլ Փաշինյանի վնասվածքները լուրջ չեն. նույն ԲԿ-ում հոսպիտալացված 3 ոստիկաններից մեկի վիճակը ծանր է
Նիկոլ Փաշինյանի վնասվածքները լուրջ չեն, քերծվածք են: Այժմ վիրակապում ենք, որպեսզի գնահատենք վիճակը: Այս մասին հայտարարել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:
Նաիրի ԲԿ է տեղափոխվել նաև 3 ոստիկան: Նրանցից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ թեթև:
«Ծանր վիճակում գտնվող ոստիկանը բեկորային վնասվածք է ստացել` անոթի վնասումով: Հիմա արդեն տեղափոխվել է վիրասրահ, որպեսզի նորից գնահատենք վերքերի վիճակը»,- ասաց Անատոլի Գնունին: