Բախման արդյունքում Փաշինյանը վիրավորվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին քիչ առաջ ոստիկանական մեքենայով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ:
Ն. Փաշինյանը վնասվածքներ է ստացել ձեռքերի և դեմքի շրջանում: Մինչ հիվանդանոց տեղափոխվելը Փաշինյանը հայտարարել է, որ այսօր երեկոյան պետք է հանդիպի ժողովրդին:
Նշենք, որ վնասվածքներ են ստացել նաև մի քանի այլ քաղաքացիներ: Քաղաքացիներից մեկն էլ ուշագնաց է եղել: