Փաշինյանը փողոցներ փակած իր աջակիցներին կոչ արեց թողնել ու գալ Ֆրանսիայի հրապարակ
Մեր այն հայրենակիցները, որոնք քաղաքի տարբեր փողոցներ են փակել, այս պահին կարող են թողնել փողոցները և միանալ մեզ՝ Ֆրանսիայի հրապարակում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նա ոգևորված հայտարարեց, որ հրապարակում տասնյակ, հարյուր հազար մարդ կա: