ՀՀԿ–ական և ՀՅԴ–ական պատգամավորները հավաքվում են ԱԺ–ում` վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու համար
Քիչ անց Ազգային ժողովում կմեկնարկի «Հայաստանի հանրապետական կուսակցություն» ՀՅԴ խմբակցությունների համատեղ նիստը, որը դռնփակ է լինելու։
Նիստի ընթացքում նախատեսվում է վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորները շտապում են նիստին։ Լրագրողները հետաքրքրվում են, թե ինչպե՞ս են հասել ԱԺ շենք, նրանք հիմնականում պատասխանում են` շատ նորմալ, ոմանք նույնիսկ հարց են ուղղում, թե ի՞նչ է պատահել։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ Երևանում մի շարք փողոցներ է փակել։