«Փակեք կամուրջը, էվակուատորի անիվները իջեցրեք» Փաշինյանի կոչով Հաղթանակ կամուրջը փակեցին
Ցուցարարները՝ «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փակեցին Հաղթանակի կամուրջը:
Ոստիկանական էվակուատորի անիվները իջեցրեք, փակեք փողոցը, փակեք Հաղթանակի կամուրջը»,-հայտարարեց Փաշինյանը:
Ոստիկանության կարմիր բերետավորները փորձում էին կասեցնել և թույլ չտալ, որ ցուցարարները հասնեն կամրջին, սական դա նրանց չհաջողվեց, ցուցարարները ձեռքները վեր պարզած առաջ շարժվեցին և փակեցին դեպի կամուրջ տանող ճանապարհը:
«Ոստիկանները մեր եղբայրներն են, մենք հարգանքով ենք վերաբերվում նրանց, բայց ուժ մի կիրառեք ցուցարարների նկատմամբ, պետք չի»,-ասաց Փաշինյանը: